top of page

Ռուսական ռազմական ուղղաթիռները զորավարժություն են անցկացրել Տաջիկստանում

Jul 7, 2021
1 min read

Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն օդ-մակերևույթ տեսակի հրթիռներ են արձակել երեքշաբթի կայացած զորավարժությունների ժամանակ, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ ՌԴ իշխանությունների հայտարարմամբ՝ իրենց ուժերն ասիական երկրում կարող են օգնել Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում:


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը երկուշաբթի հրահանգել է 20 000 մարդուց բաղկացած զորք ուղարկել սահման: Այդ որոշումը կայացվել էր, երբ ավելի քան 1000 աֆղան զինվոր փախել էր սահմանից՝ թալիբների առաջխաղացման ֆոնին:


Տաջիկ և ՌԴ նախագահները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի նախկին խորհրդային երկրին Աֆղանստանի հետ սահմանի անվտանգության պաշտպանության հարցում:


ՌԴ ՊՆ-ն ևս հայտնել է, որ ՄԻ-24 երկու ուղղաթիռն ու երկու ռազմափոխադրող ուղղաթիռը մասնակցել են Տաջիկստանում տեղի ունեցած վարժանքներին, որոնց ժամանակ անօրինական զինված խմբավորումների դեմ հարձակման սցենար է մշակվել:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page