Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Oct 23, 2021
1 min read

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ոչնչացվել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է տեղական TOLO News հեռուստաալիքը:
Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով մեկ երեխա մահացել էր, ևս երկուսը վիրավորվել էին:























Comments