top of page

Թալիբանը մտադիր է ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո խաղաղության պայմանագիր կնքել կառավարության հետ

Jul 6, 2021
1 min read

Թալիբանը մտադիր է Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո խաղաղության պայմանագիր կնքել երկրի կառավարության հետ, հաղորդում է Reuters-ը:


Գործակալությունը պնդում է, որ աֆղանական անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ են փախել հարեւան Տաջիկստանի՝ կապված Թալիբանի հարձակման հետ:


«Չնայած նրան, որ մենք գերակայություն ունենք մարտի դաշտում, մենք շատ լուրջ ենք վերաբերվում երկխոսությանն ու բանակցություններին»,-ասել է Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը:


Մեկնաբանելով Աֆղանստանի կառավարության հետ խաղաղ պայմանագիր կնքելու ծրագրերը՝ նա ասել է, որ բանակցությունների միջոցով կարգավորումը միակ միջոցն է՝ վերջ դնելու Աֆղանստանում 40-ամյա պատերազմին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page