Թալիբները հսկողության տակ են վերցրել Փանջշերում դիմադրության առաջնորդի հոր դամբարանը
Sep 7, 2021
1 min read

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Փանջշերի նահանգում թալիբների դիմադրությունը ղեկավարած Ահմադ Մասուդի հոր՝ Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) դամբարանի նկատմամբ: Այդ մասին երկուշաբթի հայտնել Է իրանական AftabNews գործակալությունը, փոխանցում է TASS-ը։
Նրա տվյալներով՝ թալիբների դաշտային հրամանատարները սոցիալական ցանցերում տարածել են տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են Թալիբանի զինյալները անարգել վերահսկում դամբարանին կից հրապարակը:























Comments