Թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի գրեթե կեսը
Jul 7, 2021
1 min read

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի 398 շրջաններից 162-ը:
«Վերջին շաբաթների ընթացքում «Իսլամական էմիրության» տիրապետության տակ են հայտնվել 162 շրջաններ», լրագրողներին ասել է Քաթարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը:
Ըստ «Թալիբան» շարժման՝ շրջանների մեծ մասը՝ 23-ը, վերահսկողության տակ են վերցվել Բադախշան նահանգում, ներառյալ՝ Վախանի շրջանը, որը ընդհանուր սահման ունի Տաջիկստանի հետ 910 կիլոմետր երկարությամբ:
Իր հերթին, Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների և երկրի տարբեր նահանգներում արմատական շարժման դիրքերին ավիահարվածների հետևանքով 261 թալիբ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել են:























Comments