«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ
Aug 18, 2021
1 min read

«Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներն «աշխարհին կներկայանան առանց գաղտնիության ստվերի»:
«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն առաջին անգամ ներկայացել է լրագրողներին «Թալիբանի»՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թալիբանի» համահիմնադիր և փոխղեկավար Մուլլահ Բարադարը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Աֆղանստան: Նա երկրից արտաքսված է եղել և 11 տարի առաջ ձերբակալվել էր հարևան Պակիստանում՝ անվտանգության ուժերի կողմից:























Comments