top of page

«Թալիբանը» հանդես է եկել իր առաջին մամուլի ասուլիսով

Aug 18, 2021
1 min read

«Թալիբանն» Աֆղանստանը գրավելուց երկու օր անց հանդես է եկել իր առաջին մամուլի ասուլիսով։ Շարժման խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է, որ շարիաթի օրենքներով՝ կանայք կունենան իրենց իրավունքները, սակայն մանրամասներ չի հաղորդել, հայտնում է Aljazeera-ն:


Մուջահիդը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների համար աշխատած աֆղաններին վնաս չի հասցվի, նրանց համաներում է շնորհվել։


«Թալիբանի» ներկայացուցիչը նշել է նաև, որ երկրում անվտանգ է, օրեցօր ավելի ու ավելի անվտանգ կդառնա, և իրենք չեն ցանկանում, որ որևէ մեկը լքի Աֆղանստանը։


Մուջահիդը հավելել է, որ Աֆղանստանի հողը չի օգտագործվի որևէ մեկի դեմ՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք երկիրն իր հարկի տակ կպահի ալ-Քաիդայի զինյալներին։


Թալիբները նաև տեղի ունեցածը համարում են էվոլյուցիոն գործընթաց։


«Մեր երկիրը մուսուլմանական երկիր է՝ 20 տարի առաջ թե հիմա։ Բայց երբ խոսքը վերաբերում է փորձին, հասունությանը և տեսլականին, անշուշտ, հսկայական տարբերություն կա այժմ և 20 տարի առաջվա մեր հայացքների միջև։ Այլ են նաև այն գործողությունները, որոնք մենք պատրաստվում ենք ձեռնարկել։ Սա էվոլյուցիոն գործընթաց է», – ասել է Մուջահիդը։


Նա նաև նշել է, որ կառավարություն կազմելուց հետո «Թալիբանը» կորոշի, թե ինչ օրենքներ կընդունվեն ժողովրդի համար։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page