top of page

Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց

Sep 18, 2021
1 min read

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը նախատեսում է, որ աղջիկներն առաջիկայում կվերսկսեն դասերը դպրոցներում: Այդ մասին այսօր հայտարարել է արմատականների ներկայացուցիչ, Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


«Ներկայում աշխատում են դասարանների բաժանման, ինչպես նաև աղջիկների համար ուսուցիչներ նշանակելու ուղղությամբ»,- նշել է Մուջահիդը:


Աֆղանստանի կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի դպրոցների 1-6-րդ դասարանների դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 18-ից, սակայն մինչ այժմ կրթական գործընթացին ընդգրկված են միայն տղաներ և տղամարդ ուսուցիչներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page