top of page

Մոտ 100 երկիր հայտարարել է թալիբների հետ գործարք կնքելու մասին

Aug 30, 2021
1 min read

Աշխարհի 98 երկրներ հայտարարել են այն մասին, որ գործարքներ են կնքել «Թալիբան» շարժման հետ։ Համաձայնագրերը թույլ կտան պետություններին շարունակել իրենց քաղաքացիների և աֆղան դաշնակիցների տարհանումն արմատականների կողմից սահմանված ժամկետից՝ օգոստոսի 31-ից հետո։ Այդ մասին ասվում է Աֆղանստանից տարհանման երաշխիքների մասին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։


Գործարք կնքած երկրների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Թուրքիան, նաև Ուկրաինան։


Պետությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկրները կշարունակեն որոշ աֆղանների տրամադրել ելքի փաստաթղթեր, իսկ թալիբները պարտավորվում են չխոչընդոտել Աֆղանստանից նրանց ելքին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page