top of page

Թալիբները կանանց արգելել են զբաղվել սպորտով

Sep 9, 2021
1 min read

Թալիբանի ներկայացուցչը հայտարարել է, որ Աֆղանստանում կանայք սպորտով չեն զբաղվի: Նա բացատրել է, որ իսլամը թույլ չի տալիս բաց մարմին, իսկ սպորտի ժամանակ այն կարող է պատահաբար բացվել. այդ մասին հայտնում է SBS News-ը: «Կրիկետի ժամանակ նրանք կարող են բախվել մի իրավիճակի, երբ դեմքն ու մարմինը ծածկված չլինեն, իսկ Իսլամը թույլ չի տալիս կանանց այդպիսի տեսք ունենալ: Զանգվածային լրատվության դարաշրջանում կհայտնվեն լուսանկարներ և տեսանյութեր, և մարդիկ կնայեն դրանք»,- ասել է թալիբների ներկայացուցիչը: Նա հավելել է, որ աֆղան կանայք, իսլամական ավանդույթների համաձայն, կարող են փողոցում հայտնվել միայն անհրաժեշտության դեպքում, իսկ սպորտն այդ անհրաժեշտ դեպքերից չէ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page