Թալիբանը հայտնել է նոր կառավարության կազմը
Sep 8, 2021
1 min read

Թալիբանը հայտարարել է նոր կառավարության կազմի մասին: Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահիդը հայտարարել է, որ շարժման քաղաքական թևի անդամ մոլլա Աբդուլ Հաք Վասիկը նշանակվել է Աֆղանստանի հետախուզության նախարար, փոխանցում է Euronews-ը:
Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատարը մոլլա Մոհամմադ Հասան Ախունդն է, իսկ նրա տեղակալը՝ մոլլա Աբդուլ Հանի Բարադարը:
Պաշտպանության նախարարը Թալիբանի հիմնադրի որդի Մուհամմադ Յակուբ Մոջահիդն է, ներքին գործերի նախարարը՝ «Հաքքանի» ցանցի հիմնադրի որդի Սիրաջուդին Հաքքանին:
Մշակույթի և տեղեկատվության նախարար է նշանակվել Զաբիհուլլահ Մոջահիդը:
Արտաքին գործերի գերատեսչությունը կղեկավարի մոլլա Ամիր Խան Մութթակին, հետախուզությանը՝ Աբդուլ Հաք Վասիկը:























Comments