«Թալիբան» շարժումը հայտարարել է կառավարության ստեղծման շուրջը բանակցությունները վերսկսելու մասին
Aug 20, 2021
1 min read

«Թալիբան» շարժումը վերսկսել Է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը, տեղեկացնում Է TASS-ը:
«Մենք վերսկսեցինք բանակցություններն Աֆղանստանում ներառական կառավարության ստեղծման շուրջը»,- մեջբերում Է նրա խոսքը հեռուստաալիքը: Տարբեր քաղաքական հոսանքների հետ ընթանում են կոնսուլտացիաներ ապագա կառավարության կազմի վերաբերյալ: Երբ այդ կազմը որոշվի, այդ մասին կհայտարարվի: «Այժմ ընտրություններ անցկացնելու ժամանակը չԷ կառավարությունը որոշելու համար,- նշել Է Շահինը:-«Մեզ մոտ իշխանության վակուում Է առաջացել»:























Comments