Աֆղանստանում անցկացվել է Թալիբանի ժամանակավոր կառավարության առաջին նիստը
Sep 17, 2021
1 min read

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն անցկացրել է երկրի նախարարների՝ իր ձևավորած ժամանակավոր կաբինետի առաջին նիստը:
Մոլլա Մոհամմադ Հասան Ախունդի նախագահությամբ ժամանակավոր կառավարության նիստում քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Բացի այդ, համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Աֆղանստանում, հատկապես Քաբուլում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:























Comments