top of page

Թալիբները Քաբուլում ծեծի են ենթարկել TOLOnews հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին

Aug 26, 2021
1 min read

TOLOnews հեռուստաալիքի թղթակից Զիար Յաադը և օպերատորը թալիբների կողմից ծեծի են ենթարկվել Քաբուլի արվարձանում, երբ Աֆղանստանի մայրաքաղաքում աղքատների վիճակի և գործազրկության մասին նյութ են նկարահանելիս եղել: Միջադեպը տեղի է ունեցել Հաջի Յակուբ թաղամասում, թալիբները լրագրողներից խլել են նրանց բջջային հեռախոսներն ու տեսախցիկը, հաղորդում է TOLOnews-ը:


Հեռուստաալիքը հայտնում է, որ լրագրողների վրա հարձակումներ այլ վայրերում նախկինում էլ են եղել, սակայն դա չի բարձրաձայնվել: Ինքը՝ Զիար Յաադը, ասել է, որ իրեն ու իր գործընկերոջը հրացանի կոթերով են հարվածներ հասցրել:


Փարվան նահանգում Լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Փարվիզ Ամինզադեն ասել է, որ «լրագրողների նկատմամբ թալիբների վերաբերմունքը անհանգստացնող է»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page