«Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել է Մոսկվա
Oct 20, 2021
1 min read

ՌԴ-ում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» շարժման պատվիրակությունն այսօր ժամանել է Մոսկվա: Ինչպես մեկ օր առաջ նշել էր շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, Մոսկվայում պատվիրակությունը մտադիր է քննարկել երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին պատվիրակությունը կգլխավորեն Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին և թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքին:























Comments