Աֆղանստանում հրաձգության հետևանքով 17 մարդ է զոհվել
Sep 4, 2021
1 min read

«Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից անկանոն կրակոցների արդյունքում Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել, 41-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մեկ օր առաջ թալիբները օդ են կրակել: Այսպիսով, նրանք նշել են Փանջշիր նահանգի անկումը, այդ մասին հայտնել է մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլահ Վասիկը:
Նշվել է, որ կրակոցներն իրականացվել են նաև Քաբուլ, Փարվան և Կապիսա նահանգներում: Տեղացիները սկզբում կարծել են, որ մարտերը սկսվել են:























Comments