Թալիբները ստանձնել են պատասխանատվությունը Քաբուլում ՊՆ ղեկավարի դեմ ուղղված պայթյունի համար

Թալիբները ստանձնել են պատասխանատվությունը Քաբուլում ՊՆ ղեկավարի դեմ ուղղված պայթյունի համար:
Պաշտպանության նախարար Բիսմիլա Մոհամադիի վրա հարձակումն ամենաուժեղներից մեկն էր Քաբուլում վերջին ամիսների ընթացքում, ինչը բռնություն էր առաջացրել մայրաքաղաքում երկրի հարավում և արևմուտքում կատաղի մարտերից հետո, հայտնում է AFP-ն: Աֆղանստանի և ԱՄՆ-ի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել թալիբներին` նրանց հետ մղելու համար, և գրոհայինները հայտարարել են, որ Քաբուլում տեղի ունեցած հարձակումը պատասխան էր:
«Այս հարձակումը պատասխան գործողությունների սկիզբն է Քաբուլի վարչակազմի այն շրջանակների և ղեկավարների դեմ, որոնք հարձակումներ և ռմբակոծություններ են պատվիրում երկրի տարբեր մասերում»,- ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:
Ինքը` նախարարը, հարձակման հետևանքով չի տուժել, սակայն առնվազն ութ մարդ զոհվել է, հայտնել է ներքին գործերի նախարարության խոսնակ Միրվեյս Ստանիկզայան:























Comments