top of page

«Թալիբան» շարժման գրոհայինները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորությամբ

Aug 14, 2021
1 min read

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիսային, արևմտյան և հարավային շրջանների զգալի մասը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ վերջին առաջխաղացումը գրանցվել է հարավային ուղղությամբ, ինչի արդյունքում թալիբները մոտեցել են մայրաքաղաք Քաբուլին:


Լոգար նահանգի պատգամավորներից մեկը հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է գրավել նահանգի ողջ տարածքն ու կալանքի տակ առնել տեղի պաշտոնյաներին:


Թալիբները գրոհել են նաև երկրի հյուսիսում գտնվող Մազարի-Շարիֆ քաղաքը, որի արվարձաններում դաժան մարտեր են սկսվել:


Մինչ այդ նրանք վերահսկողություն էին սահմանել Հերաթում և Կանդագարում, որոնք երկրի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներն են: Ներկա պահին թալիբները վերահսկում են 34 նահանգից 19-ը:


Հիշեցնենք, որ թալիբների գրոհներն ու առաջխաղացումն ակտիվացավ, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի, Պակիստանի հետ սահմանային շրջաններում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page