Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը

«Թալիբան» շարժումն արդեն վերահսկում է Քաբուլի օդանավակայանի մի մասը, և շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Ամերիկան հեռացել է օդանավակայանի մի քանի գոտիներից, դրանք գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Մենք լավատեսությամբ սպասում ենք, թե երբ օտարերկրյա ստորաբաժանումներն ամբողջովին կհեռանան օդանավակայանից: Մոտ ժամանակներս օդանավակայանն ամբողջությամբ կանցնի թալիբների վերահսկության ներքո», -ասել է Մուջահիդը:
Հարցազրույցը ձայնագրվել է օգոստոսի 29-ին, բայց եթեր է դուրս եկել օգոստոսի 30-ին:
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության ներքո են անցել օդանավակայանի զինվորական մասի գոտիները: Ավելի ուշ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է դա, հայտարարելով, որ դեռ ամեն ինչ ԱՄՆ-ի զինվարականների վերահսկողության ներքո է:























Comments