Թալիբները Ռուսաստանին հրավիրել են Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը
Sep 9, 2021
1 min read

«Թալիբան» ծայրահեղական շարժման աղբյուրը հայտնել է, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը հրավիրվել են Ռուսաստանը, Չինաստանը, Կատարը, Թուրքիան, Պակիստանը և Իրանը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին, նոր կառավարության երդմնակալությունը նշանակվել է սեպտեմբերի 11-ին:
Նշվում է, որ Աֆղանստանի կառավարության ղեկավարի տեղակալ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը չորեքշաբթի մեկնել է Կատար, որպեսզի մի շարք երկրների պատվիրակությունների ևս հրավիրի:























Comments