top of page

Աֆղանստանում մեկնարկում է նոր «Մեծ խաղը»

Aug 16, 2021
1 min read

Updated: Aug 17, 2021



Թալիբան շարժումը գրավել է Քաբուլն ու հայտարարել է իշխանությունը վերցնելու մասին: Աֆղանստանում տեղի ունեցող գեոպոլիտիկ սրընթաց զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա: Աֆղանստանում իրենց շահերն ունեն գրեթե բոլոր գերտերությունները Չինաստան, ԱՄՆ, ՌԴ, ինչպես նաև տարածաշրջանային տերությունները Իրան, Պակիստան:


Իսլամիստական ուղղվածությամբ Թալիբան շարժումն ապագայում կարող է փորձել իսլամիստական դրոշի ներքո ոտքի հանել նաև ողջ Կենտրոնական Ասիան՝ չմոռանանք, որ Աֆղանստանի հյուսիսում բնակվում են մեծաթիվ տաջիկներ, ուզբեկներ, թուրքմեններ: Իսլամիստական հեղափոխությունը Կենտրոնական Ասիայում՝ ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է ՌԴ-ի և Չինաստանի համար: Աֆղանստանը սահմանակցում է ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնականասիական երկրներին, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր: Չինաստանն էլ իր հերթին զգուշանում է ույղուրական անջատողականությունից: Չինաստանը սահմանակցում է Աֆղանստանին այնտեղ ունի ներդրումներ և տնտեսական շահեր:


Ինչ վերաբերում է Իրանին և Պակիստանին, ապա Թալիբան շարժումը մի քանի տասնամյակ առաջ ստեղծվել է Պակիստանի հատուկ ծառայությունների ակտիվ ջանքերով այժմ էլ Պակիստանը մեծ ազդեցություն ունի թե՛ Աֆղանստանում, թե՛ Թալիբան շարժման վրա: Իրանը, սահմանակցելով Աֆղանստանի հետ, սկսելու է համագործակցել Թալիբանի հետ՝ Իրանը չի ցանկանա իր արևելյան սահմանների երկայնքով ունենալ failed state, որտեղից գրոհայինները, փախստականներն ու թմրամիջոցները կներթափանցեն Իրանի տարածք:


Այսպիսով, Աֆղանստանում տեղի ունեցող արագ փոփոխություններն ազդելու են տարածաշրջանի գեոպոլիտիկ պատկերի վրա՝ գերտերություններն ակտիվ ներգրավվելու են Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներին:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page