top of page

Թալիբներն ամբողջ Աֆղանստանի տարածքում արգելել են օդ կրակել

Sep 5, 2021
1 min read

«Թալիբան» արմատական շարժումը հրապարակել է ամբողջ Աֆղանստանի տարածքում օդ կրակելու արգելքի վերաբերյալ ձեռնարկ տեղական կառավարման մարմինների ու զինվորականների համար: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:


«Աֆղանստանի իսլամական էմիրաթի» (թալիբների ինքնանվանումն է) ռազմական հարցերով հանձնաժողովի կողմից ստորագրված ձեռնարկում նշվում է, որ «Քաբուլում ու երկրի մյուս քաղաքներում օդ կրակելու հետևանքով մարդիկ են զոհվում կամ վիրավորվում, ինչպես նաև դա վախ է տարածքում խաղաղ բնակչության շրջանում»:


«Ելնելով դրանից, Քաբուլում և նահանգներում ռազմական պաշտոնատար անձինք, հրամանատարներն ու մյուս պատասխանատուները ստացել են հանձնարարական՝ անմիջապես ձերբակալել ու զինաթափել օդ կրակողներին: Քաբուլի ու նահանգներում ոստիկանության ղեկավարներին ու հետախուզության աշխատակիցներին հանձնարարվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել օրինախախտներին հայտնաբերելու ու պատժելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page