top of page

Թալիբները խնդրել են ՄԱԿ-ին չհեռանալ Աֆղանստանից

Aug 20, 2021
1 min read

«Թալիբան» ծայրահեղական շարժումը խնդրել է ՄԱԿ-ին մնալ Աֆղանստանում և շարունակել հումանիտար գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտարարել է երկրում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ռամիզ Ալաքբարովը:


Վերջինս ընդգծել է, որ կազմակերպությունը հստակ պայմանավորվածություն չունի թալիբների հետ: Ալաքբարովը հայտնել է, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակի և «Թալիբանի» միջև գործնական համագործակցությունը շարունակվում է 18 տարի:


«Մենք աշխատանքային կապեր ունենք: Նրանք մեզ միշտ վստահեցնում են աջակցության մասին: Նրանք մեզ կրկին աջակցություն են հայտնել և խնդրել են շարունակել հումանիտար գործունեություն իրականացնել»,- ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page