top of page

Ո՞րն է ըստ Time Out-ի հրապարակած վարկանիշի աշխարհի լավագույն թանգարանը

Oct 25, 2021
1 min read

Բրիտանական Time Out հրատարակության հրապարակած վարկանիշի համաձայն՝ աշխարհի լավագույն թանգարանը Ուֆֆիցի պատկերասրահն է Ֆլորենցիայում:


Artguide.com-ը գրում է, որ թանգարանի առաջին տեղը ապահովել է հավաքածուի հարստությունը, որը ներառում է Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ գլուխգործոցներ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լուվրը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը։


Լավագույն տասնյակում են նաև Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը (Սեուլ), Աֆրոամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանը (Վաշինգտոն), Ակրոպոլիս թանգարանը (Աթենք), Տերակոտայի բանակի թանգարանը (Սիան), պետական Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ), Ռեյկսմյուզեում ը (Ամստերդամ) և Թեյդ մոդեռնը (Լոնդոն):

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page