top of page

Արտաքին գործոններով պայմանավորված՝ գնաճ կլինի Հայաստանում․ ԿԲ տնօրենի կանխատեսումները

  • Sep 14, 2021
  • 1 min read

ree

Արտաքին գործոններն ազդեցություն են թողնելու Հայաստանում գնաճի վրա։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ կանխատեսելով, որ թանկացումներն անխուսափելի են։


Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև տրանսֆերտներին։


«Տրանսֆերտների աճ ունենք․ առաջատարը Ռուսաստանն է, բայց ԱՄՆ-ից նույնպես հոսքերն ավելացել են»,- ասել է Գալստանը։


Կենտրոնական բանկի տնօրենի պնդմամբ՝ արդյունաբերությունում նախատեսած 4,5 տոկոս աճի փոխարեն ունեցել ենք 2,5 տոկոս։ Ըստ նրա՝ կանխատեսվում էր, որ շինարարությունը կնվազի 0,2 տոկոսով, սակայն նվազել է 6 տոկոսով։


Գալստանը հնարավոր համարեց, որ գներն իջնեն նախկին մակարդակին։ Միաժամանակ, նրա խոսքով, եթե մենք շարունակենք միայն արտահանել միգ-բանջարեղեն և չմթերել,, պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանում գներն էլ չեն իջնի։


«Մենք նայում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։ Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները»,- նշել է Գալստյանը։



ree

ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page