Իսկ ո՞ւր մնաց թափանցիկության խոստումը. «Հրապարակ»
- Jul 6, 2021
- 1 min read

««Պողպատյա» մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։
Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և պայմանագրի պատճենը»։
«Առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»: Այդ տեղեկությունները կհատկացվեն լրագրողներին, եթե լրացուցիչ հարցում անեն՝ տրամադրման անհրաժեշտությունն ու նպատակները հիմնավորելով»:


























Comments