top of page

Տարածաշրջանը չի կարող լինել Թուրքիայինը, Իրանինը կամ Ռուսաստանինը. Զուրաբիշվիլի

Nov 12, 2021
1 min read

«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը», - Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


Զուրաբիշվիլին իր ելույթում ընդծել է, որ տարածաշրջանը չի կարող բացառապես դառնալ որևէ մեկինը՝ ոչ Ռուսաստանինը, ոչ Թուրքիայինը և ոչ էլ Իրանինը։


«Այսօր Կովկասը ԵՄ քաղաքականության համար փորձնական հարթակ է, թե ինչ կարող է անել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս տարի մենք ականատեսը եղանք ԵՄ-ի բոլորովին նոր հանձնառության՝ Վրաստանի քաղաքական կայունության տեսանկյունից», - ասել է Զուրաբիշվիլին՝ կարևորելով Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page