top of page

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» առկայությունը:


«Դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Մենք ուզում ենք Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր», - հայտարարել է Ալիևը` նշելով, թե երկու երկրները պետք է ճանանչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ու իրականացնեն սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա:


Այս մասին Ալիեւը խոսել է CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Նա հայտարարել է, թե Հայաստանը շատ կփոշմանի, եթե չստորագրի պայմանագիրը:


«Եթե Հայաստանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն:


Սեղանին կա կոնկրետ առաջարկ: Զանգեզուրի միջանցքը, հաղորդակցության ուղիների վերաբացում և այլն: Սա համապատասխանում է մեր շահերին, նաև Հայաստանի շահերին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ու նշել, թե, իբր, Զանգեզուրի միջանցքը շահավետ է Հայաստանի տնտեսական տեսանկյունից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page