top of page

«Տարազի» գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Oct 26, 2021
1 min read


«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։


«Օրդաբասիի» հետ խաղից հետո Մինասյանը հրաժարական է տվել։

«Ակումբի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել մասնագետի այս որոշման համար։ Ակումբը բարձր է գնահատում Վարդան Ռազմիկովիչի աշխատանքը, ով առաջնության առաջին յոթ տուրերում թիմին բարձրացրել է առաջատարաների շարքերը, ինչպես նաև բացահայտել է տեղի կադրերի ներուժը:


Ամենակարևորն այն է, որ այս ամբողջ ընթացքում ակումբը, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, չպայքարեց Պրեմիեր լիգայում գոյատևման համար՝ պահպանելով մրցաշարային աղյուսակի առաջին կեսում տեղ ունենալու հնարավորությունները։ Ակումբը դուրս է եկել նաև երկրի գավաթի խաղարկության խմբից և շարունակում է ելույթները քառորդ եզրափակիչում։


Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և թիմի խաղացողներն իրենց անկեղծ շնորհակալությունն են հայտնում Վարդան Մինասյանին կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page