top of page

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն

  • Aug 18, 2021
  • 1 min read

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ը։


Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են «Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո» ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։


Զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։





Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page