top of page

Երեք երիտասարդներ Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել

Sep 27, 2021
1 min read

Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել: Գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։


Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, օծանելիք, կենցաղային իրեր ու արհեստագործական գործիքներ։ Սեպտեմբերի 19-ից 20-ը, ստույգ օրն ու ժամը ճշտվում է, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին Աբովյան փողոցի առանձնատներից մեկի պատուհանը, հափշտակել բջջային հեռախոս, օծանելիք, սննդամթերք, կենցաղային պարագաներ, մալուխ, ավտոմեքենայի տեխնիկական բանալիներ, էլեկտրական շաղափ և այլ իրեր:


Ընդհանուր առմամբ՝ 10 գողություն էին արել։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։

Հարուցվել է քրեական գործ։

Կասկածյալները ձերբակալված են։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page