«Տաշիր պիցցա»-ի երկու կետերը ժամանակավոր փակվել են. սպասում են փորձաքննության արդյունքներին
Nov 5, 2021
1 min read

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում գրանցված թունավորման դեպքին: Նա նշել է, որ ՍԱՏՄ-ն առավոտյան 9:00-ից վերահսկողություն է իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել են երեկ երեկոյան, ինչից անմիջապես հետո սկսել են միջոցներ ձեռնարկել: Դանիելյանը տեղեկացրել է, որ իրականացվել են պատրաստի արտադրանքի ու կիսապատրաստվածների նմուշառումներ, լաբորատոր արձանագրությունների պատասխանները ստանալուց հետո արդեն կարող են հասկանալ` որն է եղել թունավորման պատճառը: Առողջապահության նախարարությունը ևս աշխատում է ՍԱՏՄ հետ:























Comments