top of page

«Տաշիր Պիցցա»-ի թունավորման դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Nov 8, 2021
1 min read

«Տաշիր Պիցցա»-ի սննդի կենտրոններում թունավորման դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։


Գաբրիելյանը հայտնեց, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)։


MediaHub.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ «Տաշիր պիցցա» սննդի կետերից արված նմուշառումների արդյունքները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Տաշիր պիցցա» սննդի կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով գրանցվել է 171 դեպք, որոնց թվում կա մի քանի տասնյակ երեխա։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page