Հայտնի է, թե երբ կշահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը (տեսանյութ)
Aug 4, 2021
1 min read

Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տաթև-Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:























Comments