top of page

Ադրբեջանցիները հայ սպանված զինծառայողների մարմինները կապել են մեքենայից և քարշ տվել. Արման Թաթոյան

  • Sep 8, 2021
  • 1 min read

ree

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները հատկապես դաժան են եղել հարցաքննություններից առաջ և հետո։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։


Նա անդրադարձավ հոկտեմբերի 20-ին Կովսականում ադրբեջանցի սահմանապահների իրականացրած խոշտանգումներին։


Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ Կովսականում, օրինակ, ադրբեջանցիները սպանված զինծառայողների ականջներ են կտրել։


«Սպանված զինծառայողներին ադրբեջանցիները կապել են մեքենաներին ու քարշ տվել»,- ներկայացրեց Թաթոյանը։


Նա հավելեց, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումներ իրականացնող ադրբեջանցի սահմանապահները նրանք են, ովքեր հիմա հսկում են Սյունիքի ճանապարհի մի հատվածը։


Պաշտպանը նշեց, որ, եթե միջազգային կառույցները զբաղվեն գործով, ապա կարող են նույնականացնել այդ սահմանապահներին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page