Թաթոյանին քաղաքական բնույթի առաջարկ չի արվել՝ նա առնչություն չունի քաղաքակ որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ
Oct 28, 2021
1 min read

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։
Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել էր հոդված՝ Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում վերնագրով, ինչին էլ անդրադարծել էր ՀՀ ՄԻՊ-ը։























Comments