top of page

Թաթոյանը ՍԴ-է դիմել՝ վիճարկելով Կառավարությունից կախվածության մեջ պահող իրավական նորմերը

  • Feb 23, 2022
  • 1 min read

ree

Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ:


Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը, այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,-նշում է Թաթոյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page