top of page

Տավուշի մարզում որևէ կրակոց չի հնչել, գերեվարված անձ էլ չկա

May 27, 2021
1 min read

Սոցցանցերում լուրեր են տարածվում, որ գիշերը խաղաղ չի անցել նաև Տավուշի սահմանում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հայկական կողմը վիրավորներ ունի, կա նաև գերեվարված զինծառայող։


«Չկա նման բան, մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է, որևէ կրակոց չի հնչել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի բնակիչների մեկը։


Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ համայնքում ամեն ինչ խաղաղ է, սահմանային որևէ միջադեպ չի գրանցվել։


«Որևէ միջադեպ չի եղել»,- նշեց նա։


Հուլիսյան մարտերից հետո իրավիճակը կայուն է նաև Ներքին Կարմրաղբյուրի հատվածում։ Համայնքի ղեկավար Լևոն Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակը կայուն։


«Հուլիսյան մարտերից հետո մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է, որևէ կրակոց չի հնչել։ Եվ բնականաբար, վիրավորներ կամ գերեվարված անձ չկա»,- ասաց նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page