top of page

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել

  • Jun 28, 2021
  • 1 min read

ree

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։55-ին ահազանգ է ստացել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։


Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page