Տավուշում կյանքն ընթանում է բնականոն հունով, սահմանային որևէ խախտում չկա. մարզպետ
May 25, 2021
1 min read

«Տավուշի սահմանին իրավիճակը կայուն է, որևէ դեպք, միջադեպ չի եղել»,- Mediahub.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը ակտիվացել է Տավուշի հետ հայ-ադրբեջանական սահմանին:
Նա նշեց, որ մարզում կյանքն ընթանում է բնականոն հունով, որևէ միջադեպ չի արձանագրվել:
«Չկա որևէ միջադեպ, որևէ խախտում, չեմ հասկանում, թե նման լուրերն ինչպես և ինչու են տարածում»,- ասաց նա:
Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե հակառակորդն ակտիվություն է ցուցաբերում Տավուշի սահմանամերձ հատվածներում:























Comments