top of page

Տավուշի մարզպետն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

  • Sep 4, 2021
  • 1 min read

ree


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:


«Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։ Այցելության նպատակը Տավուշ-Ռեգեն համագործակցության 10-ամյակն էր:


Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության խորհրդի կազմը: Երկու կողմերը քննարկել են վերջին տարիներին համատեղ իրականացրած տարբեր ծրագրեր:


Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության գրասենյակ, Իջևանի երաժշտական դպրոց, որտեղ երեխաները հյուրերին ընդունել են իրենց գեղեցիկ կատարումներով»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page