Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան․ Տավուշի թեմ

Ես hավատում Եմ...
Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրրան:
1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով։
Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես հաղթանակած ազգ և պետություն՝ վկան մեր անմահները, վկան մեր տկարացած, բայց չմեռած ինքնությունը:
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ քո խոստումի համաձայն՝ ավետյաց երկրի տեսիլքով:
Իմ Հայասատան աշխարհ ես հավատում եմ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ավերակ։ քեզ պիտի կոչեն՝ իմկամքը, իսկ քո երկիրը՝ շեն բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
Երանի՜ արժանի լինենք քեզ, իմ Հայաստան, իմ Արցախ... Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված...
Ես հավատում եմ...
Տաճարը հաղթելու է փողոցին...
Հոգևորը հաղթելու է նոր Հայաստանին։























Comments