top of page

Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիա է անցկացվում

Oct 11, 2021
1 min read

Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիա է սկսվել։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները` «Ազատություն Սաակաշվիլիին» գրությամբ պաստառներով հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Ակցիան կազմակերպել է Վրաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդը։ Տակո Չարկվիանին էր նախաձեռնել ժողովրդական շարժում՝ Սաակաշվիլիին երկիր վերադարձնելու համար:


Վրաստանի նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով ավելի լայնածավալ ակցիա է նախատեսված հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page