top of page

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ երկու քաղաքացու մոտ մաքսանենգ ոսկեղեն է հայտնաբերվել

  • Nov 3, 2021
  • 1 min read

ree

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացիների մոտ ուղեբեռի ստուգման արդյունքում չհայտարարագրված խոշոր չափի ոսկեղեն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Մաքսանենգ ոսկեղենը եղել է 322,5 գրամ, որը համարժեք է մոտ 37 000 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար)։

ՀՀ քաղաքացիներից մեկը, Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168) համաձայն, տուգանվել է 14 304 լարիով (մոտ 4,4 հազար դոլար), իսկ մյուսի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page