top of page

Խմելու ջուրը կհասնի Խնածախ. Տեղ համայնքի բնակավայրը տարիներ շարունակ զրկված է եղել ջրից

Jul 27, 2021
1 min read



Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի՝ Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով մեկնարկել են ջրագծերի մոնտաժման աշխատանքները։

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շահառու բնակիչների թիվը 800 է։ Համայնքը կենարար հեղուկով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։

Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել, ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է` վերջիններիս համար համար։

Ըստ Տեղի համայնքապետարանի՝ ջրի խնդրի լուծումը մեծապես կկանխի համայնքից արտագաղթը, 2008 թվականից ի վեր Խնածախը լքել է 300 բնակիչ, պատճառներից մեկը հենց ջրի բացակայությունն է։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page