Հրավիրատոմսեր են եկել սեպտեմբերի 21-ին «գունագեղ» համերգին մասնակցելու համար․ Թեհմինա Վարդանյան
Sep 18, 2021
1 min read

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանի ավագանու անդամների անուններով հրավիրատոմսեր են եկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» համերգին մասնակցելու: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ, իհարկե, չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը մի իրավիճակում, երբ երկիրը քայքայված է, սահմաններն անպաշտպան, ունենք հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ, հազարավոր զոհեր, կանգնած ենք պետություն ու պետականություն կորցնելու եզրին։
Համերգը Անկախության տոնի պատվին է: Անկախության կորստի վախ ունեմ և, տա Աստված, սխալվեմ»:























Comments