Արժանապատիվ հայ մարդ, ես պայքարել ու պայքարում եմ քո´ համար․ Թեհմինա Վարդանյան
Jun 7, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը, դիմելով ընտրողներին, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արժանապատիվ հայ մա´րդ, իմ գաղափարակից ընկե´ր, ես հասկանում եմ` ո՞նց ես դու հոգնել ընտրություններից: Ես հասկանում եմ` ո՞նց ես դու ձանձրանում քաղաքական ճառերից: Ես էլ եմ հոգնել, հավատա, բայց ես չե´մ լքում քեզ, դու էլ մի´ լքիր ինձ, կանգնի´ր իմ կողքին, որովհետև ես պայքարել ու պայքարում եմ քո´ համար: Բռնի´ր ձեռքս, որովհետև ինձ քո´ օգնությունն է պետք:
Ես վախենում եմ անհայրենիք մնալ, վստահ եմ` դու էլ: Միասին կպնե´նք գործի, որպեսզի ունենանք արժանապատիվ ու անվտանգ պետություն:
Ես քեզ մենակ չե´մ թողնելու, վստահ եմ` դու էլ ինձ»:























Comments