top of page

Որոշ սպաներ շարում են զորքը և հրահանգում քվեարկել կապիտուլյանտի օգտին․ Թեհմինա Վարդանյան

  • Jun 20, 2021
  • 1 min read




ree

Գործող վարչակազմը պարբերաբար խոչընդոտում է «Պատիվ ունեմ» դաշինքի աշխատանքները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը։


Նրա խոսքով՝ դաշինքի թեկնածուների և շտաբերի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են սկսվել, մարդկանց հրավիրում են բաժիններ, երբեմն անգամ առանց փաստաթղթի։


«Այս ամենը կապիտուլյանտի մոտ սրվել է հատկապես վերջին երկու օրերի ընթացքում։ Հիմա լայնածավալ տեռոր է իրականացվում մեր շտաբի ներկայացուցիչների հանդեպ, և նպատակը մեկն է՝ խոչընդոտել և պարալիզացնել մեր աշխատանքները»,- ասաց նա։


Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ իշխանությունը լկտիաբար օգտագործում է վարչական լծակ։


«Մասնավորապես, զինվորականների կողմից է օգտագործվում այդ լծակը։ Որոշ սպաներ շարում են զորքը և տեղամաս մտնելուց առաջ հրահանգում քվեարկել կապիտուլյանտի օգտին»,- նշեց նա։


Բացի այդ, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ մարզերում մարզպետներն ու համայնքների ղեկավարները կանգնում են տեղմասերի դիմաց՝ փորձելով վախեցնել ու ուղղորդել քաղաքացիներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page