Մենք ոչ թե նույն գետն ենք մտել, այլ նույն ճահիճը, որն օրըստորե կլանում է. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետընտրական շրջանում հաշտ չեմ ինքս ինձ հետ: Փորձում եմ տրամաբանել, մարսել, հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ: Փաստորեն՝ ժողովրդական ասացվածքը՝ «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում», սխալ է: Մենք ոչ թե նույն գետն ենք մտել, այլ նույն ճահիճը, որն օրըստորե կլանում է: Այսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է՝ ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի՛ բողոքեք: Ձեր ընտրության կամ անտարբերության արդյունքն է: 2018-ի ընտրություններից հետո ընկալելի էր, չգիտեիք՝ ինչի հետ եք բախվում: Այժմ ինչի՞ց եք բողոքում: Լավ, ո՞րն է լինելու եզրագիծը, ի՞նչն է սթափեցնելու...»:























Comments