Էդուարդ Աղաջանյանը փաստեց՝ ոչ ինտելեկտուալ մասսան է ընտրել իրենց․ Թեհմինա Վարդանյան

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ՔՊ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»։
Աղաջանյանի այդ հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը մեկնաբանեց՝ ասելով, որ վերջին երեք տարվա մեջ շատ լուրջ տենդենց է նկատվում Էդուարդ Աղաջանյանի մոտ․ նա ընկճված, «սուսիկ-փուսիկ» կերպարից «զարգացավ» և հիմա էլ մարդկանց ապուշ է ասում։
«Ինտելեկտուալ մասսան, թերևս, ցավեցնում է պարոն Աղաջանյանի նմաններին, այսինքն՝ ուղեղի փոքր տրամաչափ ունեցողներին։ Ես չգիտեմ՝ ինչու է նա այդքան վառված ինտելեկտուալ մասսայից։ Այնուամենայնիվ, կարող եմ միայն ժպիտով վերաբերել պարոն Աղաջանյանի այդօրինակ ցինիկ արտահայտությանը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա։
Բացի այդ, նշելով, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ դա ինքնախոստովանություն էր՝ ՔՊ-ին ընտրել է ոչ ինտելեկտուալ զանգվածը։
«Դժվար, թե Արցախը հանձնած, դավաճանի խարանը ճակատին դրած իշխանությանն ընտրեր պարոն Աղաջանյանի չսիրած ինտելեկտուալ հատվածը»,- կարծիք հայտնեց նա։
Այսպիսով, Թեհմինա Վարդանյանը նկատեց՝ իր հայտարարությամբ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, թե ովքեր են ձայն տվել իրենց։























Comments